Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Տիգրանաշենը կհանձնվի խաշ ուտելու ընթացքու՞մ

Տիգրանաշենը կհանձնվի խաշ ուտելու ընթացքու՞մ
22.08.2026 | 11:02

2021 թվականի հունվարի 4-ին Արարատի այնժամանակյա մարզպետ, այժմյա ԱԺ պատգամավոր, բոլոր ժամանակների հզորագույն կոկորդիլոսագետ Սարգսյան Գարիկն ասաց. «Հարգելի քաղաքացիներ, արարատցիներ, սյունեցիներ, Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում, Բագրատյանի խոսքերին ուշադրություն մի դարձրեք, դրանք սովորաբար մի հասցեատեր ունեն՝ այն էլ Բաքվի նախագահական նստավայրում»: Կոկորդիլոսագետն ավելացրեց` «ազգափրկիչներին» հարցրեք, եթե իրենք այդքան ինֆորմացված են, թող մեզ ասեն նաև Տիգրանաշենի (Քյարքիի) «հանձնելու» կոնկրետ օրը։ Այդ դեպքում, «հանձնելու» հաջորդ օրը, ես իրենց հրավիրում եմ Քյարքի` խաշ ուտելու»:

Այնպես որ, վախենալ պետք չէ: Տիգրանաշենը գտնվում է կոկորդիլո..., կներեք, Սարգսյան Գարիկի հզոր պաշտպանության ներքո: Եվ, եթե նույնիսկ Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին, ապա խաշը կա ու կա: Ընդ որում, այն մատուցվելու է հանձնման հաջորդ օրը՝ հենց Տիգրանաշենում: Այսինքն, դա լինելու է համատեղ հայ-ադրբեջանական ճաշկերույթ, այլ կերպ ասած` ճաշկերույթի մասնակիցները Տիգրանաշենի ընդունում-հանձնումն են նշելու:

Կա մի տարբերակ ևս: Ինչ-որ մեկը ֆ..ո է մնալու: Եվ, ո՞վ գիտի, միգուցե հենց այդ տարբերա՞կը գործի:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 5763

Մեկնաբանություններ